Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ քրեական պատասխանատվության է ենթարկվել 15 մարդ
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ քրեական պատասխանատվության է ենթարկվել 15 մարդ

Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ից 17-ը՝ Սվանեթիում, Կախեթիում, Աջարիայում, Սամցխե-Ջավախեթիում, Սամեգրելոյում և Թբիլիսիում առգրավվել է անօրեն զենք զինամթերք,-այս մասին լրատվություն է տարածել ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, հետաքննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հաջողվել է առգրավվել «Կալաշնիկով» մակնիշի հրազեն, երկու հրացան, վեց ատրճանակ, երեք որսորդական հրացան, երկու հատ այսպես կոչված «Աբրեզ», 602 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

«Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ քրեական պատասխանատվության է ենթարկվել 15 մարդ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով: Նշված հանցանքը նախատեսում է 4-ից 6 տարով ազատազրկում:

Սամցխե-Ջավախեթիում քաղաքացիները կամավոր ոստիկանությանն են հանձնել տարբեր տեսակի զենք զինամթերք: Նշված գործողությունը Վրաստանի քրեական իրավունքի գործընթացային օրենսգրքի համաձայն, քաղաքացիներին ազատում է քրեական պատասխանատվությունից»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: