Ապօրինի գաղտնալսումը, կեղծավորումը, բռնությունը՝ «Ազգային շարժման» ձեռագիրն է, իմ հարգանքները արժանի վարչապետ Ղարիբաշվիլիին և արժանապպատիվ ընտանիքի արժանի զավակ Բերա Իվանիշվիլիին. Իրակլի Կոբախիձե
Ապօրինի գաղտնալսումը, կեղծավորումը, բռնությունը՝ «Ազգային շարժման» ձեռագիրն է, իմ հարգանքները արժանի վարչապետ Ղարիբաշվիլիին և արժանապպատիվ ընտանիքի արժանի զավակ Բերա Իվանիշվիլիին. Իրակլի Կոբախիձե

«Ազգային շարժումը» չի դադարեցնում իր գործողությունները, ապօրինի գաղտնալսումը, ձայնագրությունների կեղծումը, բարոյական և ֆիզիկական բռնությունը նրանց ստորագրություն է», – այս մասին սոցիալական ցանցում գրել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն արձագանքել է հեռուստատեսություններից մեկում հեռարձակված գաղտնի ձայնագրություններին:

«Ակնհայտ է, որ «Ազգային շարժումը» չի դադարեցնում իր գործողությունները: Ապօրինի գաղտնալսումը, ձայնագրությունների կեղծումը, բարոյական և ֆիզիկական բռնությունը նրանց ստորագրությունն է: Այս կուսակցությունը չի բարձրացել ու երբեք չի բարձրանա «ԿՈւԴ»-ի բարձրությունից, այսինքն ՝ բարոյական ու քաղաքական հատակից: Գլխավորն այն է, որ վրացական հասարակությունը դեռ տարբերում է սպիտակն ու սևը: Իմ հարգանքն արժանի վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և արժանապատիվ ընտանիքի արժանի որդու ՝ Բերա Իվանիշվիլիին», – գրում է Իրակլի Կոբախիձեն: