Անվանենք ժամանակավոր թե անցումային կառավարություն, այս կազմը կունենա մեր լիակատար աջակցությունը
Անվանենք ժամանակավոր թե անցումային կառավարություն, այս կազմը կունենա մեր լիակատար աջակցությունը, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Ոլսկին, խորհրդարանի արտահերթ նիստին։
Վարչապետի թեկնածուն շատ հետաքրքիր տեսակետներ ներկայացրեց, մի քանի ամիս է ինչ ուշադիր հետեւում ենք Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Կարծում եմ, Մամուկա Բախտադեի ներկայացրած ծրագիրը ավելի մանրամասն կլինի:
«Խմբակցություններում և հանձնաժողովներում արված դիտողություններից հետո, կարծում եմ պետք է տրվի հնարավորություն, որ մոտակա ժամանակահատվաժում, երկուսից երեք շաբաթվա ընթացքում լիովին ներկայացնի այն տեսակետները, որոնք պետք է արտացոլվեն ոչ միայն կազմի փոփոխություններում, այլ նաև կառավարության ղեկավարման համակարգի փոփոխություններում։ Անկասկած, կարավարության այս կազմը կունենա լիարժեք աջակցություն» – հայտարարել է Գիա Ոլսկը։
Խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկեն Վրաստանի կառավարության կազմի և կառավարության ծրագրի վերաբերյալ վստահության հարցը։ Խորհրդարանին վստահություն ստանալու համար ներկայացված կառավարության նորացված կազմում, վարչապետի թեկնածուից բացի, նախարարի ևս երեք թեկնածու կա։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Չերքեզիշվիլին եւ ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան: Զալկալիանին, Չերքեզիշվիլին և Գագուան համապատասխան գերատեսչություններում փոխնախարարների պաշտոն էին զբաղեցնում: Վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն խմբի հետ խորհրդարանին կներկայացնի կառավարության ծրագիրը: Այնուհետեւ նիստը կշարունակվի հարց-պատասխան և խոսքի ռեժիմում: Ապա արտահերթ լիագումար նիստում կառավարության եւ կառավարության ծրագրերի նկատմամբ վստահության հարցը կդրվի քվեարկության։ Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կներկայացվի փոփոխված կառավարության նոր կազմը և վստահություն ստանալու համար ևս մեկ անգամ կներկայան խորհրդարան:
Խորհրդարանի արտահերթ նիստը կսկսվի այսօր, ժամը 12: 00-ին: