Անտոնիու Գուտերեշը «ճիշտ ուղղությամբ կատարված քայլ» է որակում Իրանի որոշումը, ըստ որի՝ հրադադարի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի առևտրային նավերի համար
Անտոնիու Գուտերեշը «ճիշտ ուղղությամբ կատարված քայլ» է որակում Իրանի որոշումը, ըստ որի՝ հրադադարի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի առևտրային նավերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ճիշտ ուղղությամբ կատարված քայլ» է որակել Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ հրադադարի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի առևտրային նավերի համար:

«Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության իրավունքների և ազատության լիարժեք վերականգնում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն այն: Հուսով եմ, որ հրադադարի հետ մեկտեղ այս միջոցները կնպաստեն կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու հզորացմանը՝ Պակիստանի միջնորդությամբ ընթացող երկխոսության ժամանակ», – հայտարարել է Գուտերեշը:

Տեղեկության համար՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի գործողության ընթացքում: