Անտոնիու Գուտերեշ. Մերձավոր Արևելքը գտնվում է ավելի լայնածավալ պատերազմի եզրին, ինչը կունենա դրամատիկ գլոբալ հետևանքներ
Անտոնիու Գուտերեշ. Մերձավոր Արևելքը գտնվում է ավելի լայնածավալ պատերազմի եզրին, ինչը կունենա դրամատիկ գլոբալ հետևանքներ

Մերձավոր Արևելքը գտնվում է ավելի լայնածավալ պատերազմի եզրին, ինչը կունենա դրամատիկ գլոբալ հետևանքներ, – այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իսրայելին դադարեցնել պատերազմը, իսկ Իրանին՝ դադարեցնել հարձակումները հարևան երկրների վրա։

Գուտերեշը նշել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը ազդում է ամբողջ աշխարհի մարդկանց առօրյա կյանքի վրա, ովքեր այժմ ստիպված են պայքարել սննդամթերքի և էներգակիրների գների աճի դեմ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, սակայն հակամարտությունները ավարտվում են միայն այն ժամանակ, երբ առաջնորդները ոչնչացման փոխարեն ընտրում են երկխոսությունը։

«Հակամարտության շատ ասպեկտներ կարող են անորոշ լինել, բայց մի բան հստակ է. եթե պատերազմի թմբուկները շարունակեն հնչել, էսկալացիան միայն կվատթարացնի այս ամենը»,- հայտարարել է Գուտերեշը։