Անտոնիո Կոստա. Եվրոպական Միությունը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային, մենք կապահովենք, որ մեր անդամ պետությունների շահերը միշտ պաշտպանված լինեն
Եվրամիությունը միշտ ապահովում է, որ իր անդամ պետությունների շահերը պաշտպանված լինեն,- գրել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կրկին հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին։
«Վերջերս ես խոսեցի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ արտահայտելու Եվրոպական Միության լիակատար համերաշխությունը Իսպանիայի հետ։ Եվրամիությունը միշտ ապահովում է, որ իր անդամ պետությունների շահերը պաշտպանված լինեն։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և աշխարհում կանոնների վրա հիմնված կարգին», – գրել է Կոստան։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսպանիայի հետ ողջ առևտուրը։ Ի պատասխան՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ եթե Թրամփի վարչակազմը ցանկանում է վերանայել առևտրային հարաբերությունները, ապա պետք է դա անի միջազգային իրավունքին և ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված երկկողմ համաձայնագրերին համապատասխան։