Անտոնիո Կոստա. Մենք ԱՄՆ-ի դաշնակիցներն ենք, և դաշնակիցները պետք է գործեն որպես դաշնակիցներ, ինչը նշանակում է, որ մենք չպետք է միջամտենք մեր երկրների ներքին քաղաքական կյանքին
Անտոնիո Կոստա. Մենք ԱՄՆ-ի դաշնակիցներն ենք, և դաշնակիցները պետք է գործեն որպես դաշնակիցներ, ինչը նշանակում է, որ մենք չպետք է միջամտենք մեր երկրների ներքին քաղաքական կյանքին

«Մենք ԱՄՆ-ի դաշնակիցներն ենք, և դաշնակիցները պետք է վարվեն այնպես, ինչպես վարվում են դաշնակիցները. սա նշանակում է, որ չպետք է միջամտել մեր երկրների ներքին քաղաքական կյանքին», – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Կոշտան այսպես արձագանքել է Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որտեղ ԱՄՆ նախագահը նշել էր, թե եվրոպացիները «չափից շատ են խոսում» և չեն արձագանքում պատերազմից տուժած երկրի կարիքներին։

«Մենք հարգում ենք ամերիկացիների ընտրությունը, և նրանք էլ պետք է հարգեն մեր քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը», – ընդգծել է Կոշտան։