Անտոնիո Գուտիերեշ. Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության ավելի քան մեկ հինգերորդին հասցնել աղքատության և սովի այնպիսի մակարդակի, որը չի եղել տասնամյակներ շարունակ
Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ մարդկության ավելի քան մեկ հինգերորդը կհայտնվի աղքատության և սովի այնպիսի մասշտաբներում, որը տասնամյակներ շարունակ չի եղել: Այս մասին «Twitter»-ի միջոցով հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը։
Նրա խոսքով, միակ կայուն լուծումը խաղաղությունն է։
«Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության մեկ հինգերորդից ավելին ընկղմել աղքատության և աննախադեպ մասշտաբի սովի մեջ: Պատերազմի և դրա հետևանքների միակ կայուն լուծումը խաղաղությունն է աշխարհի ամենաաղքատ և խոցելի մարդկանց համար»,- գրել է Գուտիերեսը «Twitter»-ում։