Անտոնիո Գուտերեշն ասում է, որ ՄԱԿ-ն աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ ռուսական արտադրանքը համաշխարհային շուկա արտահանելու համար, որոնք ենթակա չեն պատժամիջոցների
Անտոնիո Գուտերեշն ասում է, որ ՄԱԿ-ն աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ ռուսական արտադրանքը համաշխարհային շուկա արտահանելու համար, որոնք ենթակա չեն պատժամիջոցների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ն աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ ռուսական արտադրանքը շուկա դուրս բերելու համար, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Ուկրաինայից հնարավոր է եղել արտահանել 650 հազար տոննա հացահատիկ և ուկրաինական այլ ապրանքներ։

«Այս համաձայնագրի երկրորդ մասը համաշխարհային շուկայում ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի անխոչընդոտ մուտքն է, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում»,- ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն երկրները, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով, հստակ հայտարարել են, որ սահմանափակումները չեն վերաբերի սննդին ու պարարտանյութերին։

«Կան որոշակի խոչընդոտներ և դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն՝ կապված բեռնափոխադրումների, ապահովագրության, ֆինանսների հետ»,- ասաց գլխավոր քարտուղարը։

Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ն աշխատում է Վաշինգտոնի և Եվրամիության հետ՝ վերացնելու այդ խոչընդոտները:

«Ուկրաինայից և Ռուսաստանից ավելի շատ սնունդ և պարարտանյութ ստանալը կարևոր է շուկան ավելի հանգստացնելու և սպառողների համար գներն իջեցնելու համար», – ասել է Գուտերեշը: