Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Վաշինգտոնին և Թեհրանին անհապաղ վերադառնալ դիվանագիտության ուղուն. «Համապարփակ և կայուն համաձայնագրի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև վերսկսված մարտական գործողությունների վերաբերյալ։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններից, այդ թվում՝ Իրանում հարսանեկան արարողության վրա հարձակման պատճառով։ Գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ բոլոր հարձակումները։ Նա ընդգծում է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ տարբերակել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները ռազմական թիրախներից, և պահպանել համաչափության և նախազգուշության սկզբունքները», – մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Վաշինգտոնին և Թեհրանին անհապաղ վերադառնալ դիվանագիտության ուղուն՝ նշելով, որ համապարփակ և երկարատև համաձայնության կարելի է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։