Անտոնիո Գուտերեշ. Ես ժամանել եմ Սիրիա՝ միջազգային հանրությանը ուղղված կոչով՝ ջանք չխնայել սիրիացի ժողովրդին և կառավարությանը աջակցելու համար
Սիրիա այցելող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է կազմակերպության աջակցությունը սիրիացի ժողովրդին և երկրի կառավարությանը։
«ՄԱԿ-ը այս վճռորոշ պահին կանգնած է սիրիացի ժողովրդի կողքին։ Ես գալիս եմ միջազգային հանրությանը ուղղված ամենաուժեղ կոչով՝ ջանք չխնայել սիրիացի ժողովրդին և սիրիական կառավարությանը աջակցելու համար», – ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, նա ասել է, որ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է անհապաղ չեղարկվեն՝ երկրի վերականգնման գործընթացը արագացնելու համար։
«Ես ողջունում եմ այն քայլերը, որոնք մեղմացրել են պատժամիջոցները և ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական վերականգնման համար։ Այնուամենայնիվ, այս բոլոր պատժամիջոցները պետք է անհապաղ վերացվեն», – ասաց Անտոնիո Գուտերեշը ։
Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, Գուտերեշը խոստացել էր օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնման գործընթացին: Հատկանշական է, որ սա 2009 թվականից ի վեր առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարում Սիրիա:
Միացյալ Նահանգները չեղարկել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասը: Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային տեղեկացրել էր , որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից: