Անտոնիո Գուտերեշ. ՄԱԿ-ի սկզբունքները հարձակման տակ են։ Մարտահրավերները հաղթահարելու համար մենք պետք է ոչ միայն պաշտպանենք ՄԱԿ-ը, այլև ամրապնդենք այն, սա է 2030 թվականի օրակարգի նպատակը
ՄԱԿ-ի սկզբունքները երբեք այսչափ չեն հայտնվել հարձակման տակ․ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է ոչ միայն պաշտպանենք ՄԱԿ-ը, այլև ուժեղացնենք այն, – այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի հիմնադրման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ սա 2030 թվականի օրակարգի նպատակն է։
«Գոյություն ունի համառ մի մոլորություն, թե իբր խաղաղությունը միամտություն է, արդարությունը՝ սենտիմենտալ, և որ միակ իրական քաղաքականությունը՝ իշխանության ու անձնական շահի քաղաքականությունն է։ Նրանք տեսել էին պատերազմ և գիտեին, որ խաղաղությունն ամենահամարձակ, ամենապրակտիկ ու ամենաանհրաժեշտ ձգտումն է։ ՄԱԿ-ի այս շենքում նրանք ստեղծեցին մի բացառիկ բան՝ մի վայր, որտեղ բոլոր ազգերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, կարող են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու չեն լուծել մենակ։ Այսօր էլ ՄԱԿ-ի սկզբունքները հարձակման տակ են, ինչպես երբեք։ Քանի դեռ մենք այստեղ հանդիպում ենք, խաղաղ բնակչությունը դառնում է հարձակումների թիրախ, իսկ միջազգային իրավունքը ոտնահարվում է Գազայում, Ուկրաինայում, Սուդանում և դրանց սահմաններից դուրս։ Քանի դեռ այստեղ խոսում ենք, աղքատությունն ու սովը աճում են, կայուն զարգացման առաջընթացը դադարում է, մոլորակը ոչնչացվում է հրդեհներով, ջրհեղեղներով և աննախադեպ շոգերով, որոնք մոլեգնում են կլիմայական քաոսի պայմաններում։ Միևնույն ժամանակ, մենք շարժվում ենք բազմաբևեռ աշխարհի ուղղությամբ՝ առանց կայուն բազմակողմ ինստիտուտների։ Բազմաբևեռությունը վտանգի տակ է, ինչպես Եվրոպան իմացավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է ոչ միայն պաշտպանենք ՄԱԿ-ը, այլև ուժեղացնենք այն։ Սա 2030 թվականի օրակարգի նպատակն է։ Հաջորդ 80 տարում կլինեն ինչպես ծանոթ, այնպես էլ նոր փորձություններ։ Պայքարը կշարունակվի պատերազմների և աղքատության դեմ։ Նույնպես կլիմայական քաոսի, անկառավարելի տեխնոլոգիաների, տիեզերքի միլիտարիզացիայի և այնպիսի ճգնաժամերի դեմ, որոնք դեռ անգամ չենք կարող պատկերացնել։ Այս մարտահրավերներին դիմակայելու համար պետք է հիշենք այն, ինչ գիտեին մեր հիմնադիրները՝ միակ ճանապարհը դեպի առաջ համախմբված լինելն է», – հայտարարել է Անտոնյու Գուտերեշը։