Անտոն Գերաշչենկո. Ռուսաստանի Դաշնության տարածք բռնի տեղափոխված ուկրաինացիներին խորհուրդ եմ տալիս տեղափոխվել հարևան երկրներ, այդ թվում՝ Վրաստան

14:33, 16.04.2022

Ռուսաստանի Դաշնության տարածք բռնի տեղափոխված ուկրաինացիներին խորհուրդ եմ տալիս տեղափոխվել հարևան երկրներ, այդ թվում՝ Վրաստան,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն «Նաստայաշյա վրեմյա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասին Ռուսաստան են տեղափոխել բռնի ուժով։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս այցելել Ուկրաինայի բարեկամ երկրներ, օրինակ՝ Վրաստան, Ֆինլանդիա, Լեհաստան, ինչպես նաև Բալթյան երկրներ։ Ուկրաինացիներն առանց վիզայի ռեժիմ ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Վրաստանի հետ։ Այնուհետև կարող եք թռչել Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա: Սրանք այն երկրներն են, որոնց հետ մենք ունենք ազատ տեղաշարժի ռեժիմ, և դուք կարող եք վերադառնալ Ուկրաինա։ Մենք արդեն ունենք նման դեպքեր»,- ասել է Գերաշչենկոն։

Նրա խոսքով՝ պատերազմի պատճառով առանց անձնագրի մնացած ուկրաինացիները շուտով կկարողանան օգտվել հատուկ էլեկտրոնային փաստաթղթից, որը թույլ կտա վերադառնալ հայրենիք։

Նմանատիպ