Անրի Օխանաշվիլի - «Ազգային շարժումում» գործընթացը ոչ թե կուսակցական մշակույթի զարգացման, այլ իշխանության վերաբաշխման համար է
Անրի Օխանաշվիլի - «Ազգային շարժումում» գործընթացը ոչ թե կուսակցական մշակույթի զարգացման, այլ իշխանության վերաբաշխման համար է

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ «Ազգային շարժման» մեջ մարդիկ պայքարում են իշխանության վերաբաշխման համար։

Նրա խոսքով, կուսակցության ներսում ընթացող գործընթացը չի վերաբերում կուսակցական մշակույթի զարգացմանը։

«Այս մարդիկ պայքարում են իշխանության վերաբաշխման համար։ Կարծես թե կուսակցական պայքարին ավելանում են սուբյեկտներ, որոնք օլիգարխները փորձում են մտցնել կուսակցություն։ Սա ոչ թե կուսակցական մշակույթի զարգացման, այլ իշխանության բաշխման գործընթաց է՝ որ խումբը որ օլիգարխից ֆինանսավորում կստանա։ Պայքարը շարունակվում է կանխիկ գումարի վերաբաշխման համար»,- ասել է Անրի Օխանաշվիլին։