Անպատասխանատու քաղաքական գործիչները չեն նախատեսում, որ ապակայունացումը ազդում է երկրի զարգացման վրա. Գիորգի Գախարիա
Մենք, որպես պատասխանատու ուժը և Վրաստանի կառավարությունը, պետք է ձեռնարկենք որոշակի քայլեր, մարտահրավերներին արձագանքելու համար»,- այս մասին կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, անպատասխանատու քաղաքական գործիչները չեն նախատեսում, որ ապակայունացումը ազդում է երկրի զարգացման և մարտահրավերների վրա, ինչպիսիք՝ տնտեսական աճն ու աշխատատեղերն են:
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ մեր երկրի մոտակա մարտահրավերն ու նպատակը կլինի տնտեսական աճը և առաջին հերթին, աշխատատեղերը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր հասարակական կամ քաղաքական կյանքում, հենց որ ստանում է ապակայունացնող բնույթ, անցնում է փողոց և ստանում է ապօրինի գործողությունների տեսք, և իհարկե, ուղղակիորեն ազդում է մեր կյանքի այնպիսի կարևոր հարթության վրա, ինչպիսին է տնտեսական կյանքը: Հետևաբար, այն անպատասխանատու քաղաքական գործիչները, ովքեր չեն նախատեսում մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարևոր հարթությունը, իսկ այսօրվա դրությամբ դա տնտեսական զարգացումն է և աշխատատեղերը, ստեղծում են ապակայունացում: Հետևաբար, որպես պատասխանատու ուժ, Վրաստանի կառավարությունը, պետք է ձեռնարկի որոշակի քայլեր, մարտահրավերներին արձագանքելու համար»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը: