Անպատասխանատու ընդդիմությունը անընդհատ փորձում է «կովիդ 19»-ը մտցնել քաղաքականության մեջ, որին ուղեկցվում է բժիշկների անհիմն քննադատություն և մունաթ գալ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին:
Ըստ նրա, փաստն այն է, որ այդ մարդիկ պատրաստ են սեփական քաղաքական ամբիցիաների համար կործանել երկիրը, ինչը ժողովուրդը և կառավարությունը երբեք թույլ չեն տա:
«Նրանց անպատասխանատու մոտեցումները, վերջին ժամանակաշրջանում, լավ են երևացել, ցույցերին զուգահեռ ասում էին, որ կորոնավիրուսը «գրիպից թեթև մրսածություն էր» և երբ ցույցերով «կովիդի» տարածումից բացի ոչինչին չեն նպաստել, սկսել է կառավարության առանց փաստարկների քննադատությունը: Փաստն այն է, որ երբ այլ երկրներում բոլորովին այլ հարթակներում գտնվող կուսակցություններ միավորվում են կորոնավիրուսի դեմ պայքարում, այստեղ ընդդիմությունը շարունակում է մնալ վարակի կողմում: Այս մարդիկ պատրաստ են սեփական ամբիցիաների համար կործանել երկիրը, ինչը մեր ժողովուրդը և կառավարությունը երբեք թույլ չեն տա»,- հայտարարել է Ռատի Իոնաթամիշվիլին: