Անօթևան կենդանիների պաշտպանությանն ուղղված ակցիա
«Ո՛չ անօթևանների ցեղասպանությանը: Եղի՛ր անօթևանների ձայնը» – այս կարգախոսով կառավարության վարչակազմի շենքի մոտ անօթևան կենդանիների պաշտպանության ակցիա է անցկացվել:
Կազմակերպիչների հայտարարությամբ՝ հավաքի նպատակը անօթևան կենդանիների խնդրի վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն ու մարդասիրական մոտեցումներին աջակցելն էր: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ սա նախազգուշական հավաք էր, որտեղ հավաքվածները պահանջել են դադարեցնել էվթանազիայի գործընթացը և անհետացած կենդանիներին վերադարձնել իրենց սկզբնական տարածքներ: