Անորակ մանդարինի բերքի վաճառքը խթանելու համար Վրաստանի կառավարությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը կհատկացնի 2,600,000 լարի
Անորակ մանդարինի բերքի վաճառքը խթանելու համար Վրաստանի կառավարությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը կհատկացնի 2,600,000 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մանդարինի ոչ ստանդարտ բերքի իրացման խթանման նպատակով Աջարիայի ինքնավար Հանրապետությանը կտրամադրվի 2 600 000 լարի կառավարության պահուստային ֆոնդից։ Այս մասին նշված է կառավարության համապատասխան կարգադրությունում։

Կարգադրության համաձայն՝ Աջարիայի տարածքում գործող ցիտրուսային մշակաբույսերի վերամշակման այն ընկերությունները, որոնք մանդարինի սեզոնի ընթացքում ֆիզիկական անձանցից գնելու են մեկ կիլոգրամ ոչ ստանդարտ մանդարինը առնվազն 0.40 լարով, կստանան սուբսիդիա 0.35 լարիի չափով յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։

Այս նպատակով, Ֆինանսների նախարարությունը կառավարական պահուստային ֆոնդից Աջարիայի ինքնավար Հանրապետությանը կհատկացնի 2 600 000 լարի։

Կարգադրությունը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։