Անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա

10:07, 24.08.2025

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրայով անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չեզոքացրել են անօդաչու թռչող սարքը։

Պուլկովո օդանավակայանը ժամանակավորապես փակվել է հարձակման սպառնալիքի պատճառով, ինչի հետևանքով տասնյակ չվերթներ են հետաձգվել։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խոսքով՝ առնվազն երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։

Նմանատիպ