Վրաստանի արդարադատության գերագույն խորհուրդը լքում է ոչդատավոր անդամ Աննա Դոլիձեն:
Այս մասին նա հայտարարել է այսօրվա ճեպազրույցում:
Դոլիձեի խոսքով, նա այսօր դիմում կներկայացնի նախագահին, որով կհեշտացնի ընթացակարգը1
Արդարադատության գերագույն խորհրդի անդամների մի մասը գտնում էր, որ Աննա Դոլիձեի գործունեությունը անհամատեղելի էր ներկայիս պաշտոնի հետ:
Արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Նազի Ջանզաշվիլին հայտարարել էր, որ խորհրդի անդամ Աննա Դոլիձեի քաղաքական գործունեության կապակցությամբ նոր հարթակի համաձայնագրի վրա ստորագրմամբ, այլևս հարցեր չեն առաջանում:
Միևնույն ժամանակ, հայտարարություն էին տարածել ոչկառավարական կազմակերպությունները, որոնք Դոլիձեին կոչ են արել, քաղաքական գործունեության դեպքում, ժամանակին հեռանալ արդարադատության խորհրդից:
Աննա Դոլիձեի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ հայտարարություն էր արել նաև Վրաստանի նախագահը, ով սպասում էր, որ Աննա Դոլիձեն կընդուներ ժամանակին և արժանի որոշում:
Աննա Դոլիձեն, Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից արդարադատության գերագույն խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թվականի հունվարի 8-ին: