Անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ Բելառուսը հրաժարվել է էլեկտրաէներգիայի ներմուծումից
Անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ Բելառուսը հրաժարվել է էլեկտրաէներգիայի ներմուծումից:
Բելառուսի էներգետիկայի նախարար, Վլադիմիր Պոտուպչիկի հայտարարությամբ, նշված արդյունքի հասնելը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ բնական գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«Բելտոպգազը» և գազ մատակարարող ընկերությունները էներգոհամակարգի օբյեկտներին պետք է ապահովեն անխափան մատակարարում և «գազպրոմ տրանսգազ Բելառուսի» հետ մեկտեղ իրականացնեն հարկավոր աշխատանքները, պայմանագրային հարաբերությունների շրջանակներում:
Նշվում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Բելառուսը 7,4 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan