Անկախ և ժողովրդավարական Վրաստանի բարգավաճման ճանապարհին բոլոր նախագահները դրել են սեփական հիմնաքարը
Անկախ և ժողովրդավարական Վրաստանի բարգավաճման ճանապարհին բոլոր նախագահները դրել են սեփական հիմնաքարը

Անկախ և ժողովրդավարական Վրաստանի բարգավաճման ճանապարհին բոլոր նախագահները դրել են սեփական հիմնաքարը,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երդմնակալության ժամանակ:

«Մեծ դեր է խաղացել Զվիադ Գամսախուրդիան, երբ նշանակել է հանրաքվե և ընդունել է Վրաստանի անկախության վերականգնման ակտը: Էդուարդ Շևարդնաձեն առաջինն է բացել ճանապարհը դեպի Եվրոպա և Եվրաատլանտյան կառույցներ: Միխեիլ Սաակաշվիլին իր կառավարման սկզբում դրել մի շարք կարևոր բարեփոխումների հիմք: Գիորգի Մարգվելաշվիլին նախագահության ժամանակաշրջանում իրականացրել է քայլեր, ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ուղղությամբ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: