Անկարայում երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է չորս մարդ և տուժել՝ 43-ը
Անկարայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ և տուժել՝ 43-ը: Տեղեկությունն այս մասին տարածում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել կայարանի էստակադին: Միջադեպի հետևանքով կողաշրջվել է երկու վագոն:
Դեպքի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ: Գնացքը կատարում էր Անկարա-Կոնյա երթուղին: