Անկարան և Իզմիրը ունենալու են ընդիմադիր քաղաքապետեր, Ստամբուլում շարունակվում է ձայների վերահաշվարկը

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է Անկարայում և Իզմիրում ձայների հաշվվման գործընթացը: Երկու քաղաքն էլ ունենալու է ընդիմադիր քաղաքապետ:

Ինչպես ասում են ԿԸՀ-ում, Անկարայում և Իզմիրում հաղթանակ են տարել «ժողովրդական դեկոկրատական կուսակցության» թեկնածուներ, Մանսուր Յավաշը և Տունիչ Սոյերը:

Բացի այդ, թուրքական մամուլի լրատվությամբ, Ստամբուլում դեռևս շարունակվում է ձայների հաշվումը: Ստամբուլում ընդիմադիր թեկնածուի հաղթանակը իշխող թիմը բողոքարկել է:

Մունիցիպալ ընտրությունները Թուրքիայում տեղի են ունեցել մարտի 31-ին: