Անջեյ Դուդայի խոսքով՝ ուկրաինական գյուղմթերքի ներկրումը միակողմանի արգելելու որոշումը ճիշտ էր
Անջեյ Դուդայի խոսքով՝ ուկրաինական գյուղմթերքի ներկրումը միակողմանի արգելելու որոշումը ճիշտ էր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ ուկրաինական գյուղմթերքի ներկրումը միակողմանի արգելելու որոշումը ճիշտ է։ Տեղեկությունը տարածում է PAP հրատարակչությունը։

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, որ Լեհաստանի կառավարությունը պահպանեց լեհական շուկայում ուկրաինական հացահատիկի վաճառքի արգելքը։ Սակայն ես միանգամայն վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անել առավելագույն տարանցում ապահովելու համար»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Միաժամանակ Անջեյ Դուդան ասել է.«Լեհ ֆերմերները ապահովում են երկրի պարենային անվտանգությունը, և դրա համար մենք երբեք չենք կարող բավարար չափով երախտագիտություն հայտնել»։

Նրա խոսքով՝ ուկրաինական հացահատիկը չի հասել այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, այլ հայտնվել են այնպիսի շուկաներում, ինչպիսին Լեհաստանն է։

«Լեհաստանի կառավարությունը ստիպված էր արմատական ​​քայլեր ձեռնարկել լեհ ֆերմերներին աջակցելու, մեր շուկան և գյուղատնտեսությունը պաշտպանելու համար», – ասաց Դուդան։