Անջեյ Դուդա – Շնորհավորում ենք Կարոլ Նավրոցկիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, դա դժվար, ցավոտ, բայց աներևակայելիորեն քաջարի պայքար էր Լեհաստանի համար
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան շնորհավորել է Կարոլ Նավրոցկիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Դուդան շնորհակալություն է հայտնել Լեհաստանի քաղաքացիներին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և «Լեհաստանի համար պատասխանատվություն ստանձնելու» համար։
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Դա դժվար, ցավոտ, բայց աներևակայելիորեն քաջարի պայքար էր Լեհաստանի համար։ Շնորհակալություն այս հերոսական պայքարի համար մինչև քարոզարշավի վերջին րոպեն», – գրել է Դուդան։
Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նավրոցկին ստացել է ձայների 50.9 տոկոսը։