Անիտա Հիփեր. 2024 թվականի հունիսին մենք ունեցանք Եվրոպական հանձնաժողովի զեկույց, որը ևս մեկ անգամ ընդգծեց ժողովրդավարական նահանջը՝ ապահովելով, որ այն արթնացման կոչ լինի կառավարության համար
Այժմ տեսնում ենք հերթական փորձը՝ ուշադրությունը շեղելու փաստերից։ Կառավարության կողմից մենք արդեն սովոր ենք ապատեղեկատվական քարոզչությանը,— այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին և անվտանգության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։
Անիտա Հիպերը պատասխանել է հարցին, որը վերաբերում էր ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու նամակին։
«Եկեք նայենք փաստերին։ 2024 թվականի հունիսին մենք հրապարակեցինք Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունը, որը ևս մեկ անգամ ընդգծում էր ժողովրդավարական հետընթացը և կոչ էր անում վրացական կառավարությանը սթափվել ու փոխել ուղին։ Մենք տեսնում ենք նույն «Վրացական երազանք» կառավարությանը, խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է ներկայացնել նույն կուսակցությունը, և փոխարենը, որ դադարեցվեին ժողովրդավարությանն այսքան վնասող գործողությունները, դրանք սրվում են՝ ընդդիմադիրների հետապնդումներով, լրագրողների ձերբակալումներով, խաղաղ ցուցարարների վրա հարձակումներով։ Մենք հունիսին ունեինք ԵՄ հանձնաժողովի եզրակացությունը, ապա՝ հոկտեմբերին, դեկտեմբերին, իսկ այս շաբաթ էլ ընդլայնման հաշվետվությամբ ևս մեկ անգամ տեսանք այդ գործողությունների հետևանքները. որ Վրաստանի՝ թեկնածու երկրի կարգավիճակը միայն անվանում է», – հայտարարել է Անիտա Հիպերը։
Տեղեկության համար՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տարածել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու նամակը, որով, ըստ հեռուստաընկերության, հաստատվում է, որ Եվրամիությունն արդեն 2024 թվականի հունիսի 27-ին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հինգ ամիս առաջ, ինքն էր որոշում կայացրել Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցման վերաբերյալ։