Անիտա Աբգարյանի տպավորիչ ելույթը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ շոուում [Տեսանյութ]

Վրաստանի ներկայացուցիչ Անիտա Աբգարյանը 2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ շոուում ներկայացավ տասնհինգերորդ համարի ներքո։

Վրաստանի ներկայացուցիչը կատարեց մրցույթային՝ Shine like a star երգը։

Երգի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Նրա հետ միասին խոսքերի վրա աշխատել է «Քենդի» խմբի անդամ Մարիամ Ղվալաձեն («Քենդի» խումբը հաղթանակ բերեց Վրաստանին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում)։ Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել է «Առաջին ալիքը»։ Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները՝ Իզա Նադարեիշվիլին։

2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 18 եվրոպական երկիր։

Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ ամենահաջողակ երկիրն է՝ չորս անգամ հաղթելով մրցույթում։ Վրաստանը մրցույթը հյուրընկալում է երկրորդ անգամ, այս անգամ՝ Անդրիա Փուտկարաձեի 2024 թվականի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում տարած հաղթանակից հետո։