Անիտա Աբգարիանին կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում - Մրցույթի երգի պրեմիերան
Վրաստանին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը։
Մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ համագործակցել է Մարիամ Ղվալաձեն, ով «Քենդի» խմբի անդամներից մեկն է։ Հիշեցնենք, որ «Քենդի» խումբը 2011 թվականին Վրաստանին հաղթանակ էր բերել «Մանկական Եվրատեսիլում»։
Երգի տեսահոլովակն ստեղծվել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության կողմից։ Տեսահոլովակի ռեժիսորն է Թեմուր Կվիրքվելիան, իսկ հագուստների դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։
Նկարահանումները տեղի են ունեցել Ուփլիսցիխեում։ Տեսահոլովակում Անիտա Աբգարյանին նվագակցում է Զաքարիա Փալիաշվիլիի անվան տաղանդավոր երեխաների տասնամյա երաժշտական դպրոցի նվագախումբը։