Անհրաժեշտության դեպքում թուրքական բանակը կհասնի Իդլիբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ հանրապետության զինծառայողներն անհրաժեշտության դեպքում սիրիական Աֆրին շրջանից կհասնեն մինչև Իդլիբ։
«Այժմ գործողություն է ընթանում Աֆրինում։ Այժմ ազգը, ինչպես դա եղել է հուլիսի 15-ին (հեղաշրջման ժամանակ), գնում է Աֆրին»,-նշել է նա,- «Եթե լինի Ալլահի կամքը, ապա իմ զինվորները կհասնեն նաև Իդլիբ»։
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին։ Անկարան այդ կազմակերպությունները համարում է ահաբեկչական։
Հեղինակ -
Edgar Barsegyan