Անհնար է իրական ընտրություններ անցկացնել այն տարածքում, որի բնակչության ավելի քան երկու երրորդը վտարված է. Ջեմալ Գամախարիա
Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունների արդյունքները անվավեր են,- այսպես է գնահատել Աբխազիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահը, Աբխազիայում կայացած այսպես կոչված ընտրությունները:
Ջեմալ Գամախարիայի հայտարարությամբ, անհնար է իրական ընտրություններ անցկացնել այն տարածքում, որի բնակչության ավելի քան երկու երրորդը վտարված է:
«Երեկ անց են կացվել այսպես կոչված ընտրություններ Աբխազիայի տարածքում: Երկու տեսակետ չի կարող լինել, որ այս ընտրությունները բացարձակապես անօրինական են: Մինչ պատերազմը Աբխազիայում 347 000 ընտրող է եղել, իսկ այս ընտրություններին գրանցվել է 118 հազար, սա նրանց պաշտոնական տվյալներն են: Երբ բնակչության երկու երրորդը վտարված է շրջանից, երբ այս տարածաշրջանը բռնազավթված է և այն վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերը, ապա այս իրավիճակում ինչ ընտրությունների մասին է խոսքը:
Ինձ համար մեկ չէ, թե ով կլինի դե ֆակտո ղեկավարը: Ես համոզված եմ մի բանում, որ Աբխազիայի կողմից ընտրված դե ֆակտո ղեկավարը երբեք չի գնա Ռուսաստանի հետ միավորման: Հետևաբար, ինձ համար կարևոր է, թե ով է ընտրվելու այս անօրեն ընտրություններում», – Հայտարարել է Ջեմալ Գամախարիան: