Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա

11:15, 08.03.2018

Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա, հաղորդում է AP-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ երեք մարդ է տուժել՝ 40-50 տարեկան երկու կին և մեկ տղամարդ:

Հարձակումը տեղի է ունեցել Վիեննայի հայտնի Prater այգուց ոչ հեռու: Իրավապահները ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացու: Հարձակման շարժառիթները առայժմ անհայտ են:

Նմանատիպ