Անհայտ անձը հարվածել է Էմանուել Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմքին հարված է ստացել անհայտ անձից: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Դրոմ շրջանում, երբ նախագահը համավարակից հետո կյանքը կարգավորելու թեմայով, հանդիպում էր ուսանողների և ռեստորանային համալիրների ղեկավարների հետ:

Նախագահի թիկնապահները փորձել են մեղմել իրավիճակը և ձերբակալել են նշված անձին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպի կապակցությամբ երկու մարդ է ձերբակալվել:

Միջադեպին արձագանքել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը և այն անվանել ժողովրդավարության վիրավորանք:

Անձը, որը հարվածել է Մակրոնին նույնականացված չէ, նրա գործողության դրդապատճառն անհայտ է: