Անգլիայի Էսեքս նահանգի Հարլոու քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Վլադիմիր Զելենսկու անունով
Անգլիայի Էսեքս նահանգի Հարլոու քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Վլադիմիր Զելենսկու անունով

Անգլիայի Էսսեքս կոմսության Հարլոու քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունով։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Մասնավորապես, Հարլոուի Հինգերորդ պողոտան պաշտոնապես ստացել է «Հինգերորդ պողոտա – Զելենսկի պողոտա» անվանումը։

Պողոտայի անվանակոչման արարողությանը պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, սակայն միջոցառումից քիչ առաջ Զելենսկին պաշտոնանկ արեց։

Պողոտայի նոր անվանումը նշող ցուցանակի բացմանը ներկաների թվում էր նաև Հարլոուի պատգամավոր Ռոբերտ Հալֆոնը։

Պատգամավորն ասաց, որ Հարլոուն հարմար վայր է Զելենսկու անվան փողոցի համար, քանի որ քաղաքը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղահանված լոնդոնյան ընտանիքների համար։

«Հարլոու նոր քաղաքը փյունիկի պես բարձրացել է մոխիրներից։ Մենք ուզում էինք ուկրաինացիներին ցույց տալ, թե ինչ է հնարավոր։ Հենց նրանք հաղթեն Ռուսաստանին, հույս կա, հավանականություն կա, որ նրանք կունենան նոր գեղեցիկ քաղաքներ»,- ասաց Ռոբերտ Հալֆոնը։