Անգլիական Միդլսբրո քաղաքի մոտ հետապնդման գործողության ժամանակ ավտովթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան
Անգլիական Միդլսբրո քաղաքի մոտ ավտովթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։
Sky News-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները հետապնդել են «Վոլկսվագեն» մակնիշի մեքենա, որը կասկածելիորեն շարժվում էր սխալ ուղղությամբ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հետապնդման ընթացքում ավտովթարի հետևանքով զոհված բոլոր անձինք նույնականացվել են, չնայած պաշտոնական գերատեսչությունը չի հրապարակել նրանցից հինգի ինքնությունը։
Մինչ այժմ հրապարակվել է միայն մահացած ոստիկանների ինքնությունը՝ նրանք 37-ամյա Մեթյու Բլեյդսն ու 38-ամյա Թոմ Քլաուն են։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի գիշերը Թիսայդի A66 մայրուղու վրա, Միդլսբրոյի մոտ։