Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի մեկին, Լեհաստանում մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Մերկելը Լեհաստան է մեկնելու Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Սեպտեմբերի մեկին Լեհաստան նախատեսված միջոցառմանը մասնակցելու է 40 երկրի պատվիրակություն: Երեկ հայտնի է դարձել, որ միջոցառմանը չի կարողանալու մասնակցել Դոնալդ Թրամփը՝ «Դորիան» փոթորիկի պատճառով, որը մոտենում է Ֆլորիդային:
Լեհաստանում անցկացվելիք միջոցառմանը ներկա է գտնվելու նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: