Անձրևի պատճառով հեղեղվել է «Ախմետելի» մետրոկայանի գետնանցումը (տեսանյութ)
Անձրևի պատճառով հեղեղվել է ՝ Գլդանիում, «Ախմետելի» մետրոկայանի գետնանցումը, որի պատճառով վնասվել են գետնացումում գտնվող առևտրական օբյեկտները:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հեղեղումը առաջացել է կոյուղիներում հավաքված աղբի պատճառով:
Ծառայության լրատվությամբ, դեպքի վայր այցելած փրկարարական ջոկատները մաքրել են կոյուղիները:
Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: