Անձի գլխին աղբամանի շուռ տալը չի նստում արտահայտման ազատության շրջանակներում. Նինո Լոմջարիա

20:36, 23.01.2021

Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան սոցիալական ցանցում արձագանքում է Բաթումիում կայացած հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում «Ազգային շարժման» ներկայացուցիչները առերեսվել ու վիրավորել են Աջարիայի գերագույն խորհրդի անդամ, Իրակլի Չավլեիշվիլիին:

«Արտահայտման ազատությամբ պաշտպանված չէ բողոքի արտահայտման այնպիսի ձև, որը խախտում է անձի ֆիզիկական անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Խոսքի ազատությունը չի պաշտպանում բողոքի որևէ ձև, որը խախտում է անձի ֆիզիկական անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Անձի գլխին աղբամանի շուռ տալը չի նստում արտահայտման ազատության շրջանակներում: Բռնությունը չի կարելի խրախուսել կամ արդարացնել»,- գրել է Նինո Լոմջարիան:

 

Նմանատիպ