Անձը հաստատող հին վկայականները նորով փոխելը քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի անվճար
Վրաստանի արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ, անձը հաստատող հին վկայականները նորով փոխելը քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի անվճար:
Կոնկրետ, Վրաստանի այն չափահաս քաղաքացիները, որոնք ունեն հին տիպի անձը հաստատող վկայական և նրանք ոչ մի անգամ չեն վերցրել նոր թվային վկայականը, փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը կարող են օգտվել ակցիայով, անվճար փոխեն հին փաստաթուղթը նորով:
2012 թվականի վերջին Վրաստանի 3 087 163 քաղաքացի ուներ հին թղթի անձը հաստատող վկայական: Այսօրվա դրությամբ երկրում կա գործով հին տիպի 749 537 թղթի անձը հաստատող վկայական: Այստեղից ամենից շատ անձը հաստատող հին վկայական ունեն Թբիլիսիի բնակիչները՝ 175 914, Երկրորդ տեղում է Իմերեթին ՝ 125 383, հաջորդը Կախեթին է ՝ 80 007 և Քվեմո Քարթլին՝ 79 947:
Ակցիայից օգտվելու համար քաղաքացիները պետք է դիմեն արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժանմունքներ կամ հասարակական կենտրոններ: Ակցիայի շրջանակներում քաղաքացիները ազատվում են ինչպես վկայականի արժեքը վճարելուց, այնպես էլ լուսանկարի արժեքից: 2014 թվականից Վրաստանում գործում է լուսանկարով ընտրական ցուցակ և այն հիմնված է կենսաչափական փաստաթղթին: Համապատասխանաբար կենսաչափական փաստաթուղթ ունենալը ապահովում է՝ «մեկ ընտրող-մեկ ձայն» սկզբունքը և բացառում է ընտրությունների օրը այսպես կոչված կառուսելը:
Հեղինակ -
Edgar Barsegyan