Անդրեյ Երմակի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները դրոշ են բարձրացրել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ևս մեկ գյուղում
Անդրեյ Երմակի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները դրոշ են բարձրացրել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ևս մեկ գյուղում

Ուկրաինացի զինվորականները բարձրացրել են Ուկրաինայի դրոշը Խարկովի մարզի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ևս մեկ գյուղում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մասնավորապես, ուկրաինացի զինվորականները վերահսկողություն են հաստատել Տերնովայա գյուղի վրա։

Էրմակը «Telegram» ալիքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է 14-րդ մեքենայացված բրիգադի մարտիկը Տերնովայա գյուղում դրոշը բարձրացնում։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի մի քանի հատվածով հասել են Ռուսաստանի հետ պետական ​​սահման։