Անդրեյ Սիբիհա. Ուկրաինան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, մենք երբեք չենք հաշտվի Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի տարածքների ապօրինի օկուպացիայի հետ

15:23, 07.08.2026
«Տասնութ տարի առաջ ռուսական ուժերը դաժանորեն Ներխուժեցին ինքնիշխան Վրաստան և Մոսկվայի կայսերական քաղաքականության շրջանակներում, որը նպատակ ունի ենթարկեցնել այլ ազգերին ու ժողովուրդներին, խախտեցին միջազգային իրավունքը», — այս մասին սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Սոցիալական ցանցում հրապարակված պոստում Սիբիհան գրում է, որ 2008 թվականի ագրեսիան, Վրաստանի տարածքների օկուպացիան և անընդհատ, սողացող անեքսիան ուղղակիորեն ճանապարհ հարթեցին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։
«Ուկրաինան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք երբեք չենք հաշտվի Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի տարածքների ապօրինի օկուպացիայի հետ, ոչ էլ «ռուսական աշխարհի» հետ, որն ամենուր, որտեղ հայտնվում է, բերում է միայն ավերածություններ, աղքատություն և մարդու իրավունքների խախտումներ։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ավելացնել ճնշումը Մոսկվայի վրա, ապահովել խիստ պատժամիջոցների կիրառումը և Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունների համար լիակատար պատասխանատվության ենթարկումը։ Եվրոպայում տևական խաղաղությունը պահանջում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում և միջազգային իրավունքի լիակատար վերականգնում», — նշում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նմանատիպ