Անդրեյ Սիբիգա․ Տատանումը սխալ ազդանշան է ուղարկում ագրեսորին․ այն միայն երկարաձգում է պատերազմը

12:40, 18.10.2026

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ կասեցնելու «Գրեմի ակտով» (Graham Act) սահմանված որոշ սահմանափակումներ։ Նա նշել է, որ թեև ռուսները կարող են ողջունել այս որոշումը, այն չի ապահովում պատերազմին վերջ դնելու համար անհրաժեշտ արդյունավետ ճնշումը։

«Վճռականության պակաս ցուցադրելը սխալ ազդանշան է ուղարկում ագրեսորին։ Դա միայն երկարաձգում է պատերազմը։ Լինդսի Գրեմը դա լավ էր հասկանում»,- գրում է Անդրեյ Սիբիգան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանն անտեսում է խաղաղության կոչերը։

Ըստ Սիբիգայի՝ Կրեմլը հաշվի չի առնում ճնշման սպառնալիքները կամ այնպիսի որոշումները, որոնք պարզապես հետաձգվում են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ստորագրել էր հրամանագիր, որով կասեցվում են Ռուսաստանի դեմ ուղղված որոշ պատժամիջոցների, սահմանափակումների և մաքսատուրքերի կիրառումը, որոնք նախատեսված էին «Գրեմի ակտով»։

Նմանատիպ