Անդրեյ Սիբիգա. Միայն ուժը կդնի Մոսկվային իր տեղը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ միայն ուժը կդնի Մոսկվայի տեղը։
Սիբիգան կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ։
Ուկրաինացի դիվանագետը իր հայտարարության մեջ գրել է նաև Կիևի «Կոկա-Կոլա» գործարանի վրա Ռուսաստանի հարձակման մասին։
«Ռուսաստանի կողմից Կիևի մարզում գտնվող «Կոկա-Կոլա» գործարանի վրա հարձակումը մեկուսացված միջադեպ չէր։ Սա ևս մեկ նպատակային հարձակում է և Ռուսաստանի ավելի լայն ռազմավարության մի մաս, որն ուղղված է ԱՄՆ տնտեսությանը վնաս հասցնելուն և ամերիկյան ընկերություններին միջազգային շուկաներից դուրս մղելուն։ Միայն ուժը կդնի Մոսկվայի տեղը։ Այս ոգով մենք կրկին կոչ ենք անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ», – գրել է Սիբիգան։