Անդրեյ Սիբիգա – Մենք գնահատում ենք նախագահ Տոկաևի Պուտինին ուղղված կոչը, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, դա իրատեսական, ժամանակին և ողջամիտ ուղերձ է

12:32, 26.07.2026

Մենք գնահատում ենք նախագահ Տոկաևի Պուտինին ուղղված կոչը, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, դա իրատեսական, ժամանակին և ողջամիտ ուղերձ է,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ինչպես նշել է Սիբիգան, Ուկրաինան արդեն առաջարկել է Մոսկվային հրադադար ներկայիս առաջնագծի երկայնքով։

«Ուկրաինան առաջարկել է դադարեցնել պատերազմը ներկայիս առաջնագծի երկայնքով և անցնել դիվանագիտական ​​ուղու, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության այս հստակ ուղին։ Պուտինի խոսնակն արդեն մերժել է Ղազախստանի նախագահի այս առաջարկը», – գրել է Սիբիգան։

Սիբիգայի խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Մոսկվայի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օմսկում, ասել է. «Հնարավոր է՝ ժամանակն է սառեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը և վերադառնալ «Ստամբուլ 2.0» բանաձևին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել»։

Նմանատիպ