Անդրեյ Սիբիգա. Հույս ունենք, որ Վաշինգտոնն ու Պեկինը կօգտագործեն իրենց ազդեցությունը և Մոսկվային կմղեն պատերազմի ավարտին
Ուկրաինան հույս ունի, որ Դոնալդ Թրամփի, Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում Վաշինգտոնն ու Պեկինը կօգտագործեն իրենց ազդեցությունը և Մոսկվային կմղեն պատերազմի ավարտին, – այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է պորտուգալացի գործընկեր Պաուլու Ռանժելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Սիբիգայի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, հատկապես պատերազմի ավարտի հարցում։
«Հույս ունենք և ակնկալում ենք, որ զրույցի գլխավոր ուղերձը կլինի հենց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը՝ պատերազմը դադարեցնելու նպատակով», – հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան գործընկերներին բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը պատերազմի ավարտի, անվտանգության երաշխիքների և հետպատերազմյան անվտանգության կարգի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Սիբիգան նշել է, որ Ուկրաինային վերաբերող որոշումները չպետք է կայացվեն առանց Ուկրաինայի մասնակցության։
Նրա իսկ խոսքով՝ պատերազմի ավարտը համապատասխանում է համաշխարհային շահերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերին, քանի որ դա ենթադրում է Եվրոպայում կայունության վերականգնում և արդար ու կայուն խաղաղության հաստատում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին նախատեսված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։