Անցյալ գիշեր Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևի մարզին, զոհվել է երկու մարդ, չորսը՝ վիրավորվել։

10:11, 30.09.2026

Գիշերը Ռուսաստանը մասշտաբային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին և Կիևի մարզին, զոհվել է երկու մարդ, չորսը՝ վիրավորվել։

Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տեղեկացմամբ՝ Ռուսաստանը Կիևի վրա հարձակվել է բալիստիկ հրթիռներով։ Հարվածի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ և բնակելի տներ։ Մասնավորապես, Բուչայի շրջանում վնասվել է երեք մասնավոր տուն, 11 ավտոմեքենա և երկու պահեստ։ Վիշգորոդի շրջանում վնասվել կամ ավերվել են մասնավոր տներ, հրդեհ է բռնկվել բնակելի շենքում և ավտոտնակներում։

Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածից հետո քաղաքի մի քանի վայրերում հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ հարձակման թիրախ է դարձել էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակառուցվածքը, ինչի պատճառով Կիևում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։

Կիևի մարզային վարչակազմի ղեկավարի հայտարարությամբ՝ մարզի վրա հարձակումը դեռ շարունակվում է։

Նմանատիպ