Անչափահասների սպանության գործով հետաքննչական հանձնաժողովի կազմը հաստատվելու է խորհրդարանի արտահերթ նիստին
Մոտ օրերս տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ հաստատվելու է հետաքննչական հանձնաժողովի կազմը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի ավարտից հետո:
Նրա խոսքերով, վաղը խորհրդարանային մեծամասնության լիդերները այս հարցով սկսելու են կոնսուլտացիաներ փոքրամասնության ներկայացուցիչների հետ, որտեղ տեղի է ունենալու դիրքորոշումների համաձայնեցում:
«Ինչպես ասել եմ երկու օր առաջ, մոտ օրերս տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ հաստատվելու է հետաքննչական հանձնաժողովի կազմը: Վաղը խորհրդարանային մեծամասնության լիդերները այս հարցով սկսելու են կոնսուլտացիաներ փոքրամասնության ներկայացուցիչների հետ, որտեղ տեղի է ունենալու դիրքորոշումների համաձայնեցում: Հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում կայանալու է առաջին նիստը: Այսպիսով գործընթացը արդեն սկսվել է»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan