Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության անչափահասների գործերով գլխավոր վարչության ծառայողները ձերբակալել են 1970 թվականին ծնված, նախկինում դատապարտված Բ.Ի.-ն՝ անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ կատարված սեռական բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանցագործությունը պատժվում է 11-ից 15 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ տղամարդը, նախնական իմացությամբ, փողոցում հետապնդել է անչափահաս աղջկան և նրա նկատմամբ սեռական գործողություններ կատարել։

Գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են մեղադրյալին։

Անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» ենթակետով։