Անցած օր ու գիշերվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 513 000 նոր դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 513 000 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 513 000 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ըստ ՄԱԿ-ի կազմակերպության, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում «կովիդ 19»-ով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 122,5 միլիոնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել է 9 984 մարդ, աշխարհում մահացությունների ընդհանուր թիվը հասցնելով 2 703 620-ի:

Անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրված նոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը գալիս է եվրոպական տարածաշրջանի վրա, որին հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, իսկ երրորդ տեղում Հարավարևելյան Ասիան է: