Անցած գիշեր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա
Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա անօդաչու թռչող սարքերով։ Զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։ Վնասվել են բնակելի շենքեր, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին տեղեկացնում են Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը և Օդեսայի մարզային-ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Տրուխանովի տվյալներով՝ Օդեսայի վրա հարձակումը իրականացվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարքերով։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։